-
07.08.2023|
00:01
Բարերա՛ր Տեր, ինձ բարի հրեշտակի՛ հանձնիր՝ իմ հոգին քաղցրությամբ ավանդելու համար և անխռով անցկացնելու դևերի չարիքից, որոնք երկնքի ներքո են. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
06.08.2023|
18:15
Ահա գալիս է աշխարհի իշխանը եւ Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի:
Հովհ. 14; 30
Սա յուրաքանչյուր քրիստոնյայի՝ առ Աստված ունեցած վստահության արտահայտությունն է:
Աստված, մարդուն ստեղծելուց հետո, իբրև իշխան կարգեց արարչության վրա, իսկ Քրիստոսի գալստյամբ իշխանություն տվեց Աստծո որդի լինելու:
-
06.08.2023|
00:01
Պարգևի՛չ ողորմության, պարգևի՛ր ինձ ուղղափառ հավատքով և բարի գործով և Քո սուրբ Մարմնի և Արյան հաղորդությամբ գալ Քեզ մոտ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
05.08.2023|
21:22
Զորեղ հավատով
Քեզ եմ դիմում ես`
Բարձրյալ, տեր կանգնիր
Հավատացողիդ
-
05.08.2023|
00:01
Անմահությա՛ն աղբյուր, բխեցրո՛ւ իմ սրտից ապաշխարության արտասուքներ, ինչպես պոռնիկին, որպեսզի լվանամ իմ հոգու մեղքերն աշխարհից ելնելուց առաջ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝բազմամեղիս:
-
04.08.2023|
22:38
Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին մենք միասնաբար պետք է տոնենք մեր Եկեղեցու տաղավար տոներից մեկը՝ Աստվածամոր Վերափոխման տոնը։ Համաձայն եկեղեցական տոնացույցի մեծ տոներին նախորդում են պահեցողության որոշակի օրեր, ուստի, ելնելով ներկա ճգնաժամային իրավիճակից՝ Արցախի թեմը հրավիրում է բոլորին Վերափոխման տոնին նախորդող շաբաթապահքը դարձնել համազգային աղոթքի և ապաշխարության մի շրջան։
-
04.08.2023|
00:01
Մոլորյալներին դարձի՛ բերող, հե՛տ դարձրու ինձ իմ չար սովորություններից բարի սովորության և բևեռի՛ր իմ հոգում մահվան սոսկալի օրը և գեհենի երկյուղը և արքայության սերը, որպեսզի զղջամ մեղքերիս համար և գործեմ արդարություն. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
03.08.2023|
08:57
Սիրելինե՛ր, մենք Նարեկյան ժողովուրդ ենք՝ ապաշխարությամբ և ի սրտե խոստովանությամբ Աստծո բարեհաճությանը արժանացող, որ ազատում է մեզ և ամոթի մեջ չի թողնում՝ նեղանեղ օրերին։ Այդպիսի վիճակ է այսօր Հայոց Արցախի համար, նույնն է թե՝ ողջ Հայաստանի և աշխարհում պանդխտացած ողջ հայության համար էլ։
-
03.08.2023|
00:04
Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դու՛ հոգա և պատրաստիր իմ հոգու և
մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյանս. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:
-
02.08.2023|
00:01
Պահապա՛ն բոլորի Քրիստո՛ս, Քո աջը թող հովանի լինի ինձ վրա գիշեր թե
ցերեկ, թե՛ տանը նստելիս, թե՛ ճանապարհ գնալիս, ննջելիս և թե՛ արթնանալիս,
որպեսզի երբեք չսասանվեմ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: